ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ՈՒ չարը կխափանվի

ՈՒ չարը կխափանվի
28.09.2024 | 12:28

Արիստակես Լաստիվերցին (11 դ.) գրում է, որ երբ Վեհափառը մյուռոնը կաթեցրեց, հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից, դա տեսան բոլոր հավաքվածները, փառաբանեցին Աստծուն և մեր հավատի զորությունը բարձրացավ:

Սա մյուռոնի հրաշագործ զորության մասին միակ վկայությունը չէ, այդպիսիք բազմաթիվ են մեր պատմագրության և հոգևոր գրականության մեջ։

ՈՒ դեռ ոչ մի սրբապիղծ չի վիճարկել այդ վկայությունները։

Ասածս ինչ է։

Պետք է ուշացումով ապավինել մյուռոնի հրաշագործ զորությանը։ Այսինքն, երբ նեռը ուղտով-խոզով ու մյուս փթիրներով մուտք գործի Մայր Տաճար, թող ամենաարդար հոգևոր հայրերից մեկը մյուռոնը աննկատ ոչ թե կաթեցնի, այլ պզզցնի դրանց վրա։

Ճիշտ է, նեռից, ուղտից-խոզից ու մյուս հողատու փթիրներից լույսի ցնցուղներ չեն ճառագայթի, բայց փոխարենը դևերն ու տեսակ-տեսակ չարքերը դուրս կգան դրանց միջից ու լեղապատառ կփախչեն։

Ոչինչ, որ դա միանգամից ու սահուն չի լինի։ Մի որոշ ժամանակ դրանք կգռմռան, դիվային ցնցումների մեջ կընկնեն ու կճանկռեն իրար, որմզդեղնի ձայներ կարձակեն, գուցե խոզը նույնիսկ նեռին կծի-մծի, բայց, ի վերջո, դևերի դուրս գալուց հետո, կդառնան երիցուկի նման անվնաս ու դողդոջուն։

Այդժամ հոգևոր հայրերը հավատացյալ ժողովրդից ներողություն կխնդրեն պատճառված փոքրիկ անհանգստության համար, ու Հայոց աշխարհում վերջապես ամեն ինչ կընկնի իր տեղը։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1424

Մեկնաբանություններ